ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Աբու Դաբիի Երաժշտության և արվեստի համաշխարհային ամենամյա փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ մայիսի 4-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Աբու Դաբիում անցկացվող Երաժշտության և արվեստի համաշխարհային ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիս:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը,
Երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիա դասախոս Նոնա Ոսկանյանը,
«Կամերտոն» համույթի ղեկավար Լիանա Խանդկարյանը,
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

