ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գիրքը» թեմայով

26.04.2010, 13:22

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության շրջական միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանի մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսի թեման է՝ «Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գիրքը»:

ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 29-ին հաստատել է Բույսերի կարմիր գիրքն ու Կենդանիների կարմիր գիրքը: Վերջին անգամ Հայաստանի բույսերի և կենդանիների կարմիր գրքեր թողարկվել են 1988 թ.-ին և դրանցում ներառվել են հազվագյուտ և անհետացման եզրին հայտնված 387 բույսեր և կենդանիների 99 տեսակներ:

Նոր «Գրքի» ստեղծմանն ուղղված աշխատանքները սկսվել են 2007 թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

«Բույսերի և կենդանիների կարմիր գիրքը» կազմվում է՝ հաշվի առնելով հազվագյուտ և անհետացման եզրին հայտնված տեսակները, նրանց թիվը պահպանելու և վերականգնելու ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև հասարակությանն իրազեկելու համար: ՀՀ օրենսդրության համաձայն՝ «Բույսերի և կենդանիների կարմիր գիրքը» միջազգային փաստաթղթի կարգավիճակ ունի:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0—