«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով
Չորեքշաբթի՝ ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:
1915 թ.-ի ապրիլի 24-ին թուրքական իշխանությունները ձերբակալեցին և մահապատժի ենթարկեցին Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանի հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների: 1915-1923թթ. ոչնչացվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, ևս 500 հազարը ստիպված էին լքել իրենց տները:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրների խորհրդարաններ, սակայն ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը: Այն ժամանակվա թուրքական պետության գործողությունները Թուրքիայի կողմից մատուցվում են որպես «տեղահանում»՝ հայերի անվտանգության նպատակով, իսկ Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին այսօր խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ:
Ինչու՞ Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել Ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարգավորել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում: Ի՞նչ հույսեր է կապում Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Ինչպե՞ս խուսափել նրանից, որպեսզի Ցեղասպանության թեման այսօր չդառնա քաղաքական մանիպուլյացիաների առարկա: Այս և այլ հարցերի կպատասխանեն միջոցառման մասնակիցները:
Երևանից միջոցառմանը կմասնակցեն՝
- «Դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ,
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ,
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ ԴԵՄՈՅԱՆԸ.
Մոսկվայից միջոցառմանը կմասնակցեն՝
- ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ,
- ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր ԺԱՐԻԽԻՆԸ,
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎԸ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

