«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Կիև-Քիշնև-Երևան տեսակամուրջ՝ նվիրված ՀՄՊ Հաղթանակի 65-ամյակին

08.04.2010, 17:04
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Կիև-Քիշնև-Երևան տեսակամուրջ՝ նվիրված ՀՄՊ Հաղթանակի 65-ամյակին
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Կիև-Քիշնև-Երևան տեսակամուրջ՝ նվիրված ՀՄՊ Հաղթանակի 65-ամյակին

Երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, ժամը 14։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված Մոսկվա-Մինսկ-Կիև-Քիշնև-Երևան տեսակամուրջ՝ «Մեր ընդհանուր Հաղթանակը. Հայրենական մեծ պատերազմ՝ պատմական հիշողություն և ժամանակակից հասարակություն» թեմայով, որը միմյանց կշաղկապի երեք հերոս-քաղաքներ՝ Մոսկվան, Մինսկն ու Կիևը, ինչպես նաև Երևանն ու Քիշնևը՝ քաղաքներ, որտեղ մարդիկ սրբորեն հարգում  են Հայրենական մեծ պատերազմի հերոսների արիության մասին հիշատակը։

Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել մարդկային հսկայական զոհերի և անվերադարձ կորուստների գնով, որոնք կրել են նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները։ Այսօր թեև մենք ապրում ենք տարբեր պետություններում, մեր ընդհանուր պարտքն է հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը, հիշել և պատվել մեր հայրերի ու պապերի սխրանքը, որը խաղաղություն է պարգևել գալիք սերունդներին։ Ինչպե՞ս են պատրաստվում Մեծ հաղթանակի տոնակատարությանն ԱՊՀ երկրներում։ Սոցիալական ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկում ԱՊՀ երկրների իշխանությունները Հայրենական մեծ պատերազմի վետերանների աջակցության նպատակով։ Ինչպե՞ս հարգանք սերմանել երիտասարդ սերնդի սրտերում Եվրոպան ֆաշիզմից պաշտպանած հերոսների հիշատակի հանդեպ։ Ի՞նչ է պետք անեն ԱՊՀ երկրների կառավարություններն և խորհրդարանականները՝ ժամանակակից հասարակությունում ֆաշիստական միտումների դրսևորումներ թույլ չտալու համար։ Այս և այլ հարցերի կպատասխանեն տեսակամուրջի մասնակիցները։

Մասնակիցները Մոսկվայում՝

-         Դաշնային Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնով,

-         Դաշնային Խորհրդի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Մոլչանով,

-         ՌԳԱ Ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյան։

Մասնակիցը Մինսկում՝

-         Բելառուսի հանրապետության Ազգային Ժողովի Հանրապետական խորհրդի նախագահ Բորիս Բատուրա։

Մասնակիցները Կիևում՝

-         Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվին,

-         Կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկ։

Մասնակիցը Քիշնևում՝

- Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ստոյանոգլո։

Մասնակիցը Երևանում՝

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյան։

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-