ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդրին նվիրված մամուլի ասուլիս
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցերին:
«Հայաստանի ազգային տուրիստական գրասենյակ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում» նոր հասարակական կազմակերպությունը (Հայաստանի ԱՏԳ), որը 2009 թ.-ի նոյեմբերին բացվել է Մոսկվայում, Fresh Advice հաղորդակցական գործակալության հետ համատեղ հայտարարում է Ռուսաստանում մարքեթինգային արշավի մեկնարկի մասին՝ Հայաստանի հանգստավայրերի գովազդի և դեպի հինավուրց պատմությամբ ու մշակույթով այս երկիր զբոսաշրջությունը մասսայականացնելու նպատակով:
РR-արշավի առաջին փուլի շրջանակներում Հայաստանի ԱՏԳ-ն Հայաստանում ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 15-18-ը կանցկացնի Սուրբ Ծննդյան տոներին նվիրված մամուլի շրջայց:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են.
Հայաստանի ԱՏԳ տնօրեն Մարիա Աթայանը,
«Ջասուտա» տուրիստական ընկերության նախագահ Ջանինա Մարգարյանը
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովա:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

