ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջ
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջ՝ «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ» թեմայով:
Միջոցառման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ ճանաչման մասին արձանագրության և Երկկողմ հիմնական հարաբերությունների մասին արձանագրության ստորագրման իրականացման արդյունքներն ու հեռանկարները:
Տեսակամուրջի մասնակիցներն են՝
Երևան՝
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
- ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը,
- Հանրային խորհրդի անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Մոսկվա՝
- Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Վասիլի Լիխաչյովը,
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Նատալյա Ուլչենկոն,
Անկարա՝
- Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը,
- Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ, Միջին-արևելյան տեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ, պրոֆեսոր Հյուսեյն Բեգջին:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

