ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. Ռուս-հայկական համալսարանի կոնֆերենց-դահլիճում տեղի կունենա «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացումը՝ նվիրված ՌՀՀ տասնամյակին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կոնֆերենց-դահլիճում տեղի կունենա «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացումը՝ նվիրված ՌՀՀ տասնամյակին:
Համաժողովի մասնակիցներն են՝
Սվետլանա Գլինկինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն,
Մալխազ Գուլաշվիլի, «Ջորջիան Թայմս» հոլդինգի նախագահ, «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Նիկոլայ Զլոբին, ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն,
Վլադիմիր Դեգոև, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն,
Յարոսլավ Սկվորցով, ՌԴ ԱԳՆ-ին առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան,
Ալեքսանդր Արխանգելսկի, գրող, հրապարակախոս, «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող ծրագրի հեղինակ և հաղորդավար
Անդրեյ Երմոլաև, «ՍՈՖԻԱ» քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) ղեկավար
Մոդերատորներ՝
Արմեն Դարբինյան, ՌՀՀ ռեկտոր,
Ալան Կասաև, «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

