ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվայի հայկական թատրոնի և Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ասուլիսը
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 12:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվայի հայկական թատրոնի և Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ասուլիսը:
Մոսկվայի հայկական թատրոնը սեպտեմբերի 27-ից 29-ը Երևանում կանցկացնի բարեգործական ակցիաներ՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան: Մոսկվայի Տան և Համազգային թատրոնի հրավերով, Երևանի քաղաքապետարանի, Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի (Մոսկվա) և «Արմավիա» ավիաընկերության աջակցությամբ, առաջին անգամ երևանյան հանդիսատեսի դատին կհանձնվի երկու ներկայացում՝ «Վայ, վայ կամ հայկական վոյաժ» և «Մենամարտ»:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյան,
Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը,
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

