ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի մամուլի ասուլիսը
Արվեստի քննադատների միջազգային ընկերակցությունը Հայաստանում իր ներկայացուցչության հետ համատեղ սեպտեմբերի 28-30 կազմակերպում է «Անցյալի ու ներկայի միջև. արվեստի քննադատությունն արդյո՞ք ապագա ունի ոչ տարածական համատեքստում» թեմայով գիտաժողով:
Գիտաժողովին կմասնակցեն արվեստի քննադատներ, պատմաբաններ, տեսաբաններ և համակարգողներ Մերձավոր Արևելքից, Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից, ինչպես նաև Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից և Եվրոպայից:
Ասուլիսի մասնակիցներն են.
Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի նախագահ, ընդհանուր համակարգող Նազարեթ Կարոյանը,
Մշակույթի նախարարի խորհրդական, մշակութային ծրագրերի համակարգող Սոնա Հարությունյանը,
Արվեստի քննադատ, openspace.ru/art հրատարակության գլխավոր խմբագիր Եկատերինա Դեգոտը (Մոսկվա):
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

