ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ռեժիսոր Արմեն Ռոնով-Մկրտչյանի մամուլի ասուլիսը
09.07.2009,
11:08
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ռեժիսոր Արմեն Ռոնով-Մկրտչյանի մամուլի ասուլիսը
Ուրբաթ՝ հուլիսի 10-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ռեժիսոր Արմեն Ռոնով-Մկրտչյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սանկտ Պետերբուրգի կինոփառատոնում համաշխարհային կինոյին նոր ձևաչափ հաղորդելու համար ստացած մրցանակներին:
Մամուլի ասուլիսին ներկա կլինեն ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, «Կինոյան Փարտներս» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսերներ Միքայել Այվազյանը և Արման Աբովյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։-0-

