ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոյի մամուլի ասուլիսը
Երեքշաբթի՝ մարտի 31-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոյի (Վահրամ Թադևոսյան) մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսի թեման է՝ «Հայոց Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ Վաննո Թադեոյի՝ Հայաստանում նախատեսված համերգաշարը»: Ծրագրում կհնչեն Պուչինիի, Վերդիի, ինչպես նաև հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
1996թ.-ին. հրավիրվելով Բարսելոն՝ Ամենայն Հայոց Գարեգին Ա-ի հովանավորությամբ Վաննո Թադեոն մասնակցել է Ֆ.Վինիասի անվան միջազգային մրցույթին՝ շահելով դիպլոմ և Վերդիի անվան մրցանակ: Արդեն ութ տարի Վաննո Թադեոն բնակվում է Իսպանիայում՝ համերգներ ունենալով եվրոպական քաղաքների օպերային բեմերում:
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար.
52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77.—0--

