ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջը՝ «Կովկասի տեղեկատվական դաշտը» թեմայով
Երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը 15։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջը՝ «Կովկասի տեղեկատվական դաշտը. այսօրվա իրավիճակն ու հնարավոր հեռանկարները» թեմայով։
Բանավեճի մասնակիցները կքննարկեն Կովկասի տեղեկատվական դաշտը, նրա խնդիրներն ու հեռանկարները։ Անդրադարձ կկատարվի նաև ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմներին։
Հայկական կողմից տեսակամուրջին կմասնակցեն
- «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը,
- «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Քուրդիյանը,
- Նոր ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,
- Տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Ալեն Ղևոնդյանը։
Վրացական կողմից տեսակամուրջին կմասնակցեն
- Ջորջիան Թայմս մեդիահոլդինգի սեփականատեր և նախագահ Մալխազ Գուլաշվիլին,
- Սվոբոդնայա Գրուզիա թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Տատո Լասխիշվիլին,
- Կվիրիս Պալիտրա թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Գիորգի Թևդորաշվիլին,
- Ռեզոնանսի թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին,
- Վեչերնի Թբիլիսի թերթի գլխավոր խմբագիր Վադիմ Անաստասիադին։
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար.
52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77. -0-

