ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջը՝ «Սոցիալապես պատասխանատու պետությունը՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջը՝ «Սոցիալապես պատասխանատու պետությունը՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով։
Համագործակցության երկրների միջև տնտեսական ճգնաժամի հնարավոր հետևանքները, ներքին սոցիալական հակամարտությունների և արտաքին քաղաքական տարաձայնությունների սրացումը կդառնան տեսակամուրջի մասնակիցների քննարկման հիմնական թեմաները։
Տեսակամուրջի մասնակիցներն են՝
Հայաստանից՝
Խորհրդարանի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը,
Ռուս-հայկական սլավոնական համալսարանի համալսարանական կրթության զարգացման հարցերով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը,
Ռուսաստանից՝
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ, ՌԳԱ-ի թղթակից-անդամ Դմիտրի Սորոկինը,
Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ալեքսանդր Բուզգալինը,
ԱՊՀ զարգացման ռազմավարության մշակման հարցերի փորձագիտական խմբի անդամ Վյաչեսլավ Վաշանովը,
ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ԱՊՀ կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժիլցովը,
ՌԴ կառավարությանն առընթեր Ժողտնտեսության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն,
ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի սոցիալական քաղաքականության կենտրոնի ղեկավար Եվգենի Գոնտմախերը,
Ուկրաինայից՝
Գերագույն Ռադայի պատգամավոր, Բյուջեի հանձնաժողովի նախագահ («Մեր Ուկրաինան՝ ազգային ինքնապաշտպանություն» բլոկ) Պավել Ժեբրիվսկին,
Բլեյզերի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Օլեգ Ուստենկոն,
Մոլդովայից՝
Ֆինանսների նախարար Մարիանա Դուրլեշտյանուն,
Իրավաբանական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ցուրկանը,
Էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Սերջիու Սաինչուկը։
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար.
52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
52-83-92 (доб. 108), 52-83-64 (доб. 108), 56-72-10 (доб. 108).
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77. -0-

