ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ռեստորանային սննդի Yerevan Food Fest առաջին փառատոնին նվիրված ասուլիս

18.09.2017, 10:00
Երեքշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ռեստորանային սննդի Yerevan Food Fest առաջին փառատոնին նվիրված ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Երևանում սեպտեմբերի 21-23-ը կայանալիք ռեստորանային սննդի Yerevan Food Fest (by «Hartak»)առաջին փառատոնին նվիրված ասուլիս:

«Yerevan Food Fest»-ը երևանյան հանդիսատեսին հայտնի և նրա կողմից սիրված վարպետության դասերի «Hartak» փառատոնի մի մասն է:

Փառատոնը միավորում է ամենատարբեր թեմաներ` բարձր տեխնոլոգիաներից մինչև արվեստ, և մեծ հաջողությամբ անցկացվում է արդեն երրորդ տարին: Հաշվի առնելով գաստրոնոմիայի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը` որոշվել է, որ ռեստորանային և գաստրոնոմիկ թեմաներն արժանի են առանձին փառատոնի:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

- գաստրոբլոգեր և խոհարար Եկատերինբուրգից, «Մայրիկը պատրաստվում է» խոհարարական նախագծի հեղինակ Աննա Ձյուբան,

- Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ և «Գաստրոնոմիկ Ատլաս» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Ելովիկովան,

- «ՄԱՐՍԱԴԱ» ընկերության նախագծման գրասենյակի գլխավոր տնօրեն և ղեկավար Արսեն Մարտիրոսյանը,

- Դանիլովսկի շուկայում «Dolmaster» տաղավարի սեփականատեր Լիլիթ Հարությունյանը,

- InStyle ամսագրի ֆոտոխմբագիր Մարիա Նազարովան:

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-