ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանման նախագծերի շնորհանդեսը
31.05.2017,
13:07
Հունիսի 1–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի մի շարք նախագծերի շնորհանդեսը` նվիրված Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանմանը:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի`հունիսի 1–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի մի շարք նախագծերի շնորհանդեսը` նվիրված Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանմանը:
Միջոցառման շրջանակում կներկայացվի «Azerbaijan: childhood in hate» անգլալեզու ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: Դրանք արտացոլում են ադրբեջանցի երիտասարդ սերնդի հայատյացություն սերմանող դաստիարակության քաղաքականությունը: Ամսագրում ներառված են հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, խաղերի և մանկական արվեստի այլ դրսևորումների նմուշներ, որոնցում չար և բացասական հերոսների դերում հանդես են գալիս հայերը:
Բացի այդ, կկայանա «Caviar Diplomacy» ամսագրի և համանուն թեմատիկ կայքի շնորհանդեսը, որը նվիրված է արտերկրում Ադրբեջանի վարած «Ձկնկիթային դիվանագիտության» քաղաքականությանը: Տեղի կունանա նաև կայքի շնորհադես, որը նվիրված է խորհրդային պետական գործիչ, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, Ղազախստանի Համասովետական կոմունիստական կուսակցության Կենտկոմիտեի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանի կենսագործունեությանը, ում ներդրումը բավական մեծ է եղել երկու խորհրդային պետությունների կայացման գործում, որից այսօր Ադրբեջանում և Ղազախստանում փորձում են հրաժարվել:
Ասուլիսի բանախոսներն են.
- սոցիոլոգ, «Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանը
- քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email: press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-