ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված ՌԴ–ում Սլեքլայնի փառատոնում հայ մարզիկների հասած հաջողություններին

25.05.2017, 11:42
Ուրբաթ` մայիսի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս «Սլեքլայնի հայկական թիմի հաջողությունները Ռուսաստանում» թեմայով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված ՌԴ–ում Սլեքլայնի փառատոնում հայ մարզիկների հասած հաջողություններին
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` մայիսի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս «Սլեքլայնի հայկական թիմի հաջողությունները Ռուսաստանում» թեմայով։

Step Slackliners Armenia հայկական թիմը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանում վերջերս անցկացված Russian Highline Fest սլեքլայնի փառատոնում։ Ասուլիսի ընթացքում հայկական թիմի անդամները կպատմեն իրենց ձեռքբերումների, ինչպես նաև հետագա ծրագրերի և Հայաստանում այս մարզաձևի զարգացման հեռանկարների մասին։

Սլեքլայնը (անգլ.՝ Slackline slack՝ «թույլ», line՝ «գիծ» բառերից) մարզաձև է, հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտություն, այն դինամիկ հավասարակշռությունը զարգացնելու վարժություն է։ Սլեքլայն է կոչվում նաև մարզաձևում գործածվող ժապավենը։

Ասուլիսի բանախոսներն են.

– Step Slackliners Armenia թիմի հիմնադիր Ահարոն Խաչատրյանը

– Slackliners Armenia–ի անդամ և համահիմնադիր Անուշ Աղաբաբյանը

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-