ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համահայկական շաբաթօրյակին

26.04.2017, 15:58
Հինգշաբթի` ապրիլի 27-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Համահայկական շաբաթօրյակ» թեմայով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համահայկական շաբաթօրյակին
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի` ապրիլի 27-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Համահայկական շաբաթօրյակ» թեմայով, որը կանցկացվի ապրիլի 29-ին:

Միջոցառման կազմակերպիչները Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Դուրս արի բակ» իրադարձությունը և, իրենց գրառումներում դնելով #killzibil հեշթեգը, հրավիրում են բոլոր ցանկացողներին միանալ աղբահավաքին:

Մամուլի ասուլիսի ժամանակ միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն կայանալիք միջոցառման հետ կապված մանրամասներ, ինչպես նաև կպատմեն առկա խնդիրների մասին:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

- միջոցառման գլխավոր կազմակերպիչ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը
- շաբաթօրյակի համակազմակերպիչ, fashion քննադատ Հայկուշ Եղիազարյանը
- միջոցառման համակազմակերպիչ, ճարտարապետ Զառա Պարունակյան

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-