Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

04.07.2019, 20:39
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին
Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հայտնում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։ -0-