433.09
4.17
413.45
+12
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին

19:21
14 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը և պատրաստ է դրանք վավերացնել բարենպաստ քաղաքական մթնոլորտի դեպքում` չնայած հայկական կողմի` դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքին, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 13–ին ելույթ ունենալով Հունաստանում, ասել է, որ Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ–թուրքական արձանագրությունների, քանի որ Թուրքիան անհիմն նախապայմաններ է առաջ քաշել, որոնք հակասում են արձանագրությունների տառին և ոգուն։

«Տվյալ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը և ուղղված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն։ Թուրքիան ջանքերն ուղղում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը մի քանի մակարդակներով` Հայաստանի կողմից 1991 թվականին անկախություն հռչակելու պահից։ Չնայած արձանագրությունների հարցում Հայաստանի բացասական դիրքորոշմանը` Թուրքիան հավատարիմ է դրանց հիմնական դրույթներին»,– նշված է փաստաթղթում։

Загружается новость ... "Право"

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։

Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

Թուրքիայի ԱԳՆ–ն հայտնել է նաև, որ արձանագրություններն առաջվա պես Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում են։

Որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակ հայտարարությունում նշված է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումն այնպես, որ ապահովվի համապարփակ խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում։

Թուրքիայի ԱԳՆ–ն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը տեսնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

«Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի տարածք իր ներխուժմանը»,– ասվում է հայտարարությունում։

Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հառաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորաես, Ղարաբաղյան հակամարտությունում Անկարայի կողմից ադրբեջանական կողմի աջակցությունն է, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասխանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Թուրքիայի սուր արձագանքը։

1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ «իրադարձությունների միակողմանի անբարեխիղճ մոտեցումը և միջազգային հանրության վրա ճնշումը բարոյապես և իրավաբանորեն սխալ են և չեն նպաստում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»։

«Մենք սպասում ենք Հայաստանից, որ նա պատասխանի պատմության մեջ մարդկության դեմ ամենածանր հանցագործություններից մեկի` Խոջալուի ջարդի համար, պատմական հակասական իրադարձությունների հետ գործ ունենալու փոխարեն»,– նշվում է փաստաթղթում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը