ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը:
Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների կապակցությամբ: Ընդգծվել է հակառակորդ կողմերի կրակը դադարեցնելու և ճգնաժամը թուլացնելու միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:-0-
Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՖՈՏՈ
Պուտինն ասել է, որ սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ