573.17
6.58
485
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՄԻԵԴ–ը մերժել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայցը Հայաստանի դեմ

20:37
25 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայցը Հայաստանի դեմ 2008 թվականին տեղաշարժման ազատության իրավունքի սահմանափակման վերաբերյալ։

Տեր–Պետրոսյանը բողոք է ուղղել ՄԻԵԴ այն մասին, որ 2008 թվականին իրավապահ մարմիններն իր կողմնակիցների հանրահավաքի ուժային ցրման ընթացքում ապօրինաբար պահել են իրեն Երևանի Ազատության հրապարակում և տարել են տուն, որտեղ փաստացի պահել են տնային կալանքի տակ։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1 կետով (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 4–րդ արձանագրության 1–ին հոդվածով բողոքներն անհիմն են։

Загружается новость ... "Лево"

«Դատարանը չի տիրապետել այդ փաստերը հաստատող համոզիչ և ոչ երկիմաստ ապացույցների»,– նշվում է որոշման մեջ, որում, ի թիվս այլոց, նշվում է, որ որոշում կայացնելիս դիտարկվել են իրադարձությունների և «տնային կալանքի մասին» զեկույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային խմբի և Human Rights Watch կազմակերպության հաղորդումները։

 Նշվում է նաև, որ մյուս կողմի ցուցմունքների համաձայն, նախկին նախագահն ինքն է համաձայնել նստել մեքենա և իր կամքով չի լքել տունը, քանի որ անվտանգության ծառայությունը չէր կարող նրան ուղեկցել։

Դատարանը միաժամանակ ընդունել է, որ Հայաստանի իշխանությունները 2008 թվականին խախտել են քաղաքացիների` հավաքներ անցկացնելու ազատությունը, իսկ ոստիկանությունը չարդարացված ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:27
07 Օգոստոսի 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան
10:22
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը
16:48
03 Օգոստոսի 2020
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
12:51
01 Օգոստոսի 2020
Հայաստանը թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ԱԳ նախարար
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
16:09
31 Հուլիսի 2020
Տոնոյան. այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի (ՎԻԴԵՈ)
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
22:07
29 Հուլիսի 2020
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը
21:55
29 Հուլիսի 2020
Վարդանով. Ալիևն այնքան լուրջ կորուստներ կրեց, որ մինչև հիմա ատամներն է կրճտացնում (ՎԻԴԵՈ)
Վարդանովի խոսքով, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը, և հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց. ՎԻԴԵՈ
16:22
29 Հուլիսի 2020
Պատրա՞ստ է, արդյոք Փաշինյանը հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո, վարչապետը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո. ՎԻԴԵՈ
15:29
29 Հուլիսի 2020
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
15:50
28 Հուլիսի 2020
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը. ՎԻԴԵՈ
23:53
27 Հուլիսի 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը