Հայաստանն ունի գործողությունների տարբեր սցենարներ Իրան–Իսրայել հակամարտության ֆոնին. Ռուբինյան

17.06.2025, 14:55
ՀՀ իշխանությունները գնահատում են իրանա-իսրայելական հակամարտության սրացման հնարավոր ռիսկերը և ունեն տարբեր սցենարներ. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանն ունի գործողությունների տարբեր սցենարներ Իրան–Իսրայել հակամարտության ֆոնին. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  ՀՀ իշխանությունները գնահատում են իրանա-իսրայելական հարաբերությունների սրացման հնարավոր ռիսկերը և ունեն տարբեր սցենարներ, ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հարևան երկրում ռազմական գործողությունները ինքնին սպառնալիք են տարածաշրջանային կայունության համար և կարող են ստեղծել իրավիճակի ապակայունացման ռիսկեր։ Հենվելով այս ամենի վրա՝ կարող են լինել տարբեր սցենարներ, որովհետև այժմ անիմաստ է այս թեմայով ենթադրություններ անել», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն պատրաստ է տարբեր սցենարների և կոչ արեց զերծ մնալ որևէ հրապարակային կանխատեսումներից։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին, ինչպես նաև իրականացրել է հատուկ գործողություններ՝ երկրի բարձրաստիճան ռազմական ղեկավարության և միջուկային ֆիզիկոսների ոչնչացման նպատակով։ Հունիսի 15-ի գիշերը Իրանը պատասխան հարված է հասցրել՝ հարձակվելով Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Փոխադարձ հարձակումները շարունակվում են. հաղորդվում է քաղաքացիական անձանց և ռազմական օբյեկտների վնասման, ինչպես նաև բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին։