«Ելք» խորհրդարանական խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Փաշինյանի փոխարեն

12.09.2018, 13:07
«Ելք» խորհրդարանական խմբակցությունը կողմնորոշվել է ղեկավարի հարցում։
 «Ելք» խորհրդարանական խմբակցությունը նոր ղեկավար է ընտրել Փաշինյանի փոխարեն
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խորհրդարանական խմբակցությունը կողմնորոշվել է ղեկավարի հարցում։ Այդ պաշտոնում ընտրվել է պատգամավոր Լենա Նազարյանը, չորեքշաբթի նիստում հայտնեց խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
Նազարյանը «Ելք» դաշօնքի անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր մայիսից, նրանից հետո, երբ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց երկրի վարչապետի պաշտոնում։

Загружается новость ... "Право"

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց գործընկերուհուն և նրան արդյունավետ աշխատանք մաղթեց։

Ինչպես հայտնում էին ԶԼՄ–ները, այդ պաշտոնում առաջադրվել են միանգամից մի քանի թեկնածուներ, ընդ որում, բացի Լենա Նազարյանից, պարբերաբար հնչել են նաև Էդմոն Մարուքյանի, Սասուն Միքայելյանի, Արամ Սարգսյանի անունները։ Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, Մարուքյանը և Միքայելյանը հրաժարվել են գլխավոր խմբակցությունը։ -0-