435.48
4.36
404.42
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Ելք» խմբակցությունն առաջադրեց Փաշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում

15:21
23 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խորհրդարանական խմբակցությունն առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում, երեքշաբթի խորհրդարանում ասաց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Մենք առաջադրեցինք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ինչպես արդեն նշել ենք, առաջադրումը, բնականաբար, ֆորմալ բնույթ է կրում և ուղղված է Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի լիարժեք ապահովմանը»,– ասաց նա։

Նազարյանը կոչ արեց պատգամավորներին չընտրել վարչապետ` Ազգային ժողովի արձակման պայմաններն ապահովելու համար։

Սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարի հրաժարականից հետո յոթերերդ օրն ավարտվում է վարչապետի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23–ին, իսկ ԱԺ հատուկ նիստը պետք է նշանակվի հոկտեմբերի 24–ին։

Загружается новость ... "Право"

Վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից յոթ օր անց տեղի են ունենում վարչապետի նոր ընտրություններ, որոնց մասնակցության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետ չի ընտրվում պատըշգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել
15:07
12 Փետրվարի 2024
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
23:25
11 Փետրվարի 2024
Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
23:18
11 Փետրվարի 2024
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
21:15
08 Փետրվարի 2024
ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարում են, որ ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի