425.9
7.41
407.52
+28
Եղանակը Երևանում
Հայ

ԵՊՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում. ռեկտոր

17:20
30 Օգոստոսի 2011

Կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում և շարունակում է գտնվել Երևանի պետական համալսարանի ղեկավարության մշտական  ուշադրության կենտրոնում, ասաց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«Մենք գոհ կլինենք միայն այն ժամանակ, երբ կտրուկ կկրճատվի բուհի կոռուպցիոն երևույթների թիվը։ Կարևոր է այն, որ մենք հասկանում ենք այդ պայքարի անհրաժեշտությունը, չենք թաքցնում այդ բնագավառի ոչ մի խնդիր, կոռուպցիան մեր գործունեության որպես խոչընդոտ ենք ընկալում, որը կարող է ապագայում վնաս հասցնել մեր գործին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սիմոնյանը։

Նա ավելացրեց, որ անցած տարվա ընթացքում ԵՊՀ-ի ոչ մի դասախոս չի ազատվել աշխատանքից կոռուպցիայի կամ կաշառք վերցնելու պատճառով։

Ըստ Սիմոնյանի՝ կառավարական որոշման համաձայն, ԵՊՀ-ում Գիտաժողովի ժամանակ հակակոռուպցիոն ծրագիր է մշակվել և հաստատվել, որն արդեն մի քանի ամիսների ընթացքում գործում է։

Նա նշեց, որ ծրագրում մանրակրկիտ նշված են ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի գծով միջոցառումների բովանդակությունը և ուղղվածությունը, պայմանները, այնպես էլ որոշվում է մշտական դիտարկման անցկացումը։

Ռեկտորը նաև նշեց, որ ԵՊՀ-ում հակակոռուպցիոն հանձնաժողով է գործում, որի աշխատանքի մեջ ներգրավված են ինչպես տարբեր աշխատակիցների, այնպես էլ ուսանողության ներկայացուցիչները։ Այն ամեն ամիս մեկ կամ երկու նիստ է անցկացնում, դիտարկում է իրականացնում, ինչպես նաև քննարկում է դրա արդյունքները, արդեն իրականացված միջոցառումները և հետագա միջոցառումներ է ծրագրում։

«Այդ հարցում մենք ակտիվորեն համագործակցում ենք ոչ միայն նախարարության հետ (կրթության և գիտության), այլ նաև հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ այն արտասահմանյան կազմակերպությունների, որոնք մասնագիտացված են կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նրանց առաջարկներից և դիտողություններից շատերը տեղ են գտել բուհի հակակոռուպցիոն ծրագրում։

Խոսելով դիտարկման արդյունքների մասին՝ Սիմոնյանը նշեց, որ իր կողմից կազմված կարևոր ծրագրերից մեկն ուսանողներին և դասախոսական կազմին բուհական գործընթացների մասին լայն և բաց տեղեկատվություն ապահովելն է, այդ թվում՝ գնումների, ուսումնական կամ քննական գործընթացների տնտեսական գործունեության։

Այդ կապակցությամբ նա պարզաբանեց, որ ԵՊՀ-ի սեսիոն և ավարտական քննությունները նոր ձևաչափով են անցկացվում։

«Առաջին հերթին մեզ մոտ գնահատման նոր համակարգ է գործում, բացի այդ, քննությունները բաց են անցկացվում, և բոլոր ցանկացողները, այդ թվում՝ քննվողի համակուրսեցիները, մյուս դասախոսները, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել քննական լսարանում»,- ասաց ռեկտորը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը