Հայաստանի կրթության նախարարը որոշել է մի շարք ոչ պետական բուհեր փակել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշում է ընդունել մոտ ժամանակներս փակել մի քանի ոչ պետական բուհեր, գրում է «Հրապարակ» թերթը:
Սակայն ինչպես հայտնի է, որոշ բուհերի ետևում բարձրաստիճան չինովնիկներ և մեծահարուստներ են կանգնած, և նրանք սկսել են որոշակի լծակներ աշխատեցնել՝ լիցենզիայից զրկվելը կանխելու համար:
Թերթին հասած լուրերի համաձայն՝ Աշոտյանն անսասան է, նա արդեն իր անելիքը համաձայնեցրել է վերևների հետ, և շուտով այս մասին պաշտոնական հայտարարություններ կհնչեն:
2010 թ.-ին օգոստոսին ՀՀ ԿԳՆ-ի Կրթական ծրագրերի իրագործման լիցենզիոն հանձնաժողովն ամբողջովին դադարեցվել են յոթ ոչ պետական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետները, ինչպես նաև՝ վեց ոչ պետական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետները առանձին մասնագիտությունների գծով:–0-

