Հայաստանն անդամակցեց Եվրոպական ռեգիոնների ասամբլեային
11.11.2010,
19:32
Հայաստանն անդամակցեց Եվրոպական ռեգիոնների ասամբլեային
Ստամբուլում կայացած Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER) տարեկան համաժողովում որոշում է ընդունվել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին, հաղորդում է ՀՀ տարածքային նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմից համաժողովին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
«Հայաստանն ասամբլեայում կներկայացնեն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն և համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում եվրոպական երկրների ռեգիոնների միջև: -0-

