Եվրոպացի ազատականները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատել «քաղբանտարկյալներին»

15.10.2010, 20:01
Եվրոպացի ազատականները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատել «քաղբանտարկյալներին»

Հելսինկիում անցկացվող Համաեվրոպական ազատական կուսակցությունների նստաշրջանի մասնակից ազատականները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատել «քաղբանտարկյալներին»։

Այս մասին ուրբաթ Երևանում ընդդիմության հանրահավաքի ընթացքում հայտարարաեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, հղում անելով Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդ Արամ Մանուկյանին, ով նրան Հելսինկիից հեռախոսով հայտնել է, որ նստաշրջանի մասնակիցները՝ 56 ազատական կուսակցություններ աշխարհի 34 երկրից, միաձայն ընդունել են մի բանաձև, որում պահանջում են ազատ արձակել Հայաստանի բոլոր «քաղբանտարկյալներին»։

«Մենք հաստատում ենք, որ քաղաքական պատճառներով մարդկանց բանտերում պահելը հակասում է Եվրոպայի Խորհրդի պահանջներին»,- Մանուկյանի խոսքերը մեջբերեց Զուրաբյանը։

Նա հայտարարեց, որ Հայաստանում «քաղբանտարկյալներ» կան և դա ապացուցվել է եվրոպական առաքելությունների բազմաթիվ զեկույցներով, ինչի կապակցությամբ ազատական կուսակցությունները կոչ են Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատել նրանց և դադարեցնել քաղաքական ընդդիմախոսների հետապնդումը։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Մատենադարանի մերձակայքի հարթակում ոչ մեծ բազմություն է հավաքվել, որը կանգնած է հորդառատ անձրևի տակ։

Հանրահավաքն անցկացվում է Մատենադարանի մերձակայքում, քանի որ քաղաքապետարանն արգելել է հանրահավաքի անցկացումն Ազատության հրապարակում։

Ընդդիմությունն իշխանությունների այս որոշումն անօրինական է համարում, քանի որ Ազատության հրապարակում այդ ժամանակահատվածի համար չի հայտարարվել որևէ միջոցառման անցկացման մասին։--0--