Թուրք վարչապետի հայտարարությունն անընդունելի է. թուրք քաղաքական գործիչ

23.03.2010, 14:25
Թուրք վարչապետի հայտարարությունն անընդունելի է. թուրք քաղաքական գործիչ
Թուրք վարչապետի հայտարարությունն անընդունելի է. թուրք քաղաքական գործիչ

Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Թուրքիայից հայ միգրանտների հնարավոր արտաքսման վերաբերյալ, անընդունելի է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը։

«Այս հայտարարությունն անընդունելի է, և ռասիզմի դրսևորում է»,- հայտարարեց Թոքերը։

Թուրք քաղաքական գործչի խոսքերով, ինքը չի կարդացել թուրքական մամուլի և ոչ մի հոդված, նույնիսկ իշխանամետ ԶԼՄ-ներում, որոնցում քննադատություն չլիներ Էրդողանի հայտարարության վերաբերյալ։

«Եթե թուրքական կառավարությունը գնար այդ քայլին, ապա հենց ինքը ժողովուրդը դեմ հանդես կգար»,- ասաց նա։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ --0—