Հայաստանում ՀԿԵ գործունեության ընթացքում ավելի քան 1,9 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. գլխավոր տնօրեն

24.12.2009, 16:57
Հայաստանում ՀԿԵ գործունեության ընթացքում ավելի քան 1,9 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. գլխավոր տնօրեն
Հայաստանում ՀԿԵ գործունեության ընթացքում ավելի քան 1,9 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ընթացքում ավելի քան 1,9 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, հայտնեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«Առաջին հերթին ներդրումային ծրագրի իրականացման ժամանակ մենք որպես առաջնահերթություն դրեցինք աշխատատեղեր ստեղծելու հարցը: Ստեղծվեց շուրջ 30 ձեռնարակություն՝ ավելի քան 1,9 հազար աշխատակցով, ևս 700 մարդ աշխատանքի է ընդունվել որպես հիմնանորոգման ու ներդրումներ իրականացնելու մեջ մասնագիտացող կապալառու»,- ասաց Շայդուլլինը հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:  

Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով՝ նոր աշխատակիցների թվում ոչ մի արտասահմանցի չկա, իսկ այլ երկրների որոշ քաղաքացիներ աշխատում են որպես կապալառու:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ստեղծման օրից Հայաստանում ստեղծվել է 26 ընկերություն, որոնց գործունեությունը ծառայում է ՀՀ երկաթուղային ոլորտի կարիքներին: Մասնավորապես, դա «О-live», «ՍԿ-2000», «Բարսիս», «Ինտերկաբել» ընկերություններն են, «Էլեկտրոպրիբոր» ԲԲԸ-ն, «Արտադրական տեխնոլոգիական ընկերություն» ՍՊԸ-ն: Արտադրվող արտադրանքի շրջանակը՝ սկսած հատուկ համազգեստ կարելուց մինչև չորսուների և մալուխների արտադրությունն է:

ՀԿԵ ղեկավարը նշեց, որ ընկերությունը խիստ պահանջներ է ներկայացնում  անձնակազմին, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձի մակարդակին: Նրա խոսքերով՝ 2009 թ.-ին առաջատար մասնագիտությունների գծով աշխատակիցների աշխատավարձը երկաթուղում բարձրացվել է 23,4 տոկոսով, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձը հասել 116 հազար դրամի:

Ընդ որում ընկերության ղեկավարը հայտնեց, որ ՀԿԵ՝ մեկ աշխատակցի լրացուցիչ ծախսերը 2009 թ.-ին 160 հազար դրամ են կազմել:

Շայդուլլինը նշեց, որ ընկերությունը 2010 թ.-ին կանցնի աշխատավարձի վճարման նոր համակարգի, որը կսահմանվի կախված աշխատակիցների կարգից, իսկ հաջորդ  տարի կանխատեսվում է աշխատավարձերի ավելի քան 20 տոկոսանոց աճ:   

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:

ՀԿԵՈՒ աշխատակազմը 4,3 հազար մարդ է: --0--