Հայ ձեռներեցը մեղադրվում է հարկային պատասխանատվությունից խուսափելու մեջ

19.11.2009, 10:53
Հայ ձեռներեցը մեղադրվում է հարկային պատասխանատվությունից խուսափելու մեջ
Հայ ձեռներեցը մեղադրվում է հարկային պատասխանատվությունից խուսափելու մեջ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լսվում է առանձնապես խոշոր չափերի հարկ մուծելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, քրեական գործը հարուցվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում:

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հիմնավորված է համարել 371 միլիոն դրամ (960 հազար ԱՄՆ դոլար) հարկային պատասխանատվությունից խուսափելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, նախաքննության տվյալներով՝ Մարկոսյանը 2006-2008թթ. ընթացքում թվով 15 տնտեսվարող սուբյեկտների մատակարարել է տարաբնույթ նյութեր և ապրանքներ: Սակայն խախտելով «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ օրենքների պահանջները` հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել:

Տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է, որ ձեռներեցն արհեստականորեն  մեծացրել է ՀՀ  ապրանքների ձեռքբերման գումարները, իսկ  իրացման շրջանառությունը (հասույթ) պակաս է ցույց տվել` չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել  առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր առմամբ 371 702 700 դրամ ԱԱՀ-ի և շահութահարկի գումարները:

Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  205-րդ հոդվածի 2-րդ մասով (пանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը): -0-