Եվրոպայի խորհուրդը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը

12.10.2009, 10:40
Եվրոպայի խորհուրդը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եվրոպայի խորհուրդը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների անդամներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական համագործակցության զարգացման մասին արձանագրությունների ստորագրման կապակցությամբ:

«Ես շնորհավորում եմ Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և սահմանների բացման մասին արձանագրությունների ստորագրման կապակցությամբ: Սա պատմական քայլ է, որը պետք է հանգեցնի երկու երկրների  երկարատև հաշտեցմանը և ամրապնդի Հարավային Կովկասի կայունությունը», - ասվում է կիրակի «ՌԻԱ Նովոստի» ստացված Թորբյորնի հայտարարության մեջ:

Շաբաթ օրը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Երկրորդ փաստաթղթի համաձայն՝ երկրները պետք է բացեն 1993 թ.-ին փակված սահմանը: Արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեն երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց  հետո:

«Ես կցանկանայի արժանին մատուցել Շվեյցարիայի կառավարությանը, ինչպես նաև ԵՄ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին այս իրադարձությանը հանգեցրած բանակցությունների մեջ իրենց վճռորոշ դերի համար: Ոչ ոք չի կասկածում, որ շաբաթ օրը ձեռք բերված համաձայնագրերի ամբողջական կատարումը երկու կողմներից էլ ժամանակ և երկարատև պարտավորություններ կպահանջի: Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ գործընթացում իր լիազորությունների շրջանակներում և Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների հետ լիարժեք համագործակցությամբ», - նշում է Թորբյորնն իր հայտարարության մեջ:-0-