Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման ծրագրին

28.09.2009, 17:39
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման ծրագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման ծրագրին

Հայաստանի կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրին: Ինչպես հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծրագիրը կոչված է 2010 թ.-ին Սևանա լճի էկոհամակարգի պահպանման նախագծերի կատարումը ապահովելուն, Սևանա լճի էկոբալանսը, ներդաշնակ ու բալանսավորված զարգացումը վերականգնելուն:

Նախարարը հավելեց, որ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է  Սևանի էկոհամակարգի զգալի բարելավում, նրա բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, լճի սոցիալ-տնտեսական դրության բարելավում, ապագա զարգացման համար բազայի ստեղծում ապահովել:   

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։ Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում:--0--