«Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային երաժշտական ռոք-փառատոնը մեկնարկում է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Սևանա լճի ափին մեկնարկում է «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային երաժշտական առաջին ռոք-փառատոնը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառումը կազմակերպել է «Ֆորշ Ընդ ֆրենդս» ընկերությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ և աջակցությամբ:
Փառատոնին կմասնակցեն ռոք և բլյուզ ժանրերի խմբեր Հայաստանից (Ֆորշ և «Ռե Մինոր», «Քրոսսռոդս», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ»), Վրաստանից («Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ»,«Վովա Մագիլաձե», «Զումբալենդ») և Անգլիայից («Ամրիտա»):
ՀՀ էկոնոմիայի նախարարության ներկայացուցիչների կարծիքով, փառատոնն ազդակ կհաղորդի զբոսաշրջության զարգացմանն ու կբարձրացնի երկրի միջազգային հեղինակությունը:
Ռոք փառատոնի անցկացման նախաձեռնությունը համահունչ է նոր մրցունակ տուրիստական արտադրանքի ձևավորման պետական քաղաքականությանը:-0-