Երևանի նոր քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին

08.06.2009, 15:48
Երևանի նոր քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին
Երևանի նոր քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին

Երևանի նոր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին , երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր Երևանի ավագանու խորհրդի առաջին նիստի ընթացքում։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի   և ՀՀ կառավարության 2009 թ-ի մայիսի 7-ի որոշման համաձայն` Երևանի ավագանու առաջին նիստը պետք է գումարվեր ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` առաջին երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 35 մանդատ, ԲՀԿ-ն` 17, ՀԱԿ-ը` 13:  Միաժամանակ, ՀԱԿ անդամներն այսօրվա նիստին նեչկա չեն եղել։

Արդյունքում ավագանու անդամների տեղերի  50 տոկոսից ավելին  ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձավ Երևանի առաջին ընտրված քաղաքապետը: Օրենսդրւոթյանը համապատասխան՝ Երևանի քաղաքապետը դառնում է նաև մայրաքաղաքի Ավագանու խորհրդի անդամ։

«Խորհրդի որոշման համաձայն՝ Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11-00-ին` ավագանու նստավայրում` Երևանի քաղաքապետարանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Օրենսդրությանը համապատասխան՝ անդրանիկ նիստը վարելու իրավունքը վերապահվեց ավագանու տարիքով ավագ անդամին` Աստղիկ Գևորգյանին: Նա, շնորհավորելով իր գործընկերներին, նշեց, որ այսօր մայրաքաղաքի համար պատմական օր է, և իր համար մեծ պատիվ է վարել Երևանի առաջին ավագանու առաջին նիստը։

«Կարծում եմ, որ արտահայտած կլինեմ ավագանու բոլոր անդամների կամքը՝ ասելով, որ ամբողջ ավագանին պատրաստ է նվիրվելու Երևանի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը»,- ասաց Գևորգյանը։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը հավաքել է 20 106 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը`18 094 ձայն, Ժողովրդական կուսակցությունը՝ 8 473 ձայն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը`1 936 ձայն։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։

Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-