Հայաստանի հյուսիս-արևելքում ավտոտնակ է այրվել
14.01.2009,
12:50
Հայաստանի հյուսիս-արևելքում ավտոտնակ է այրվել
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում չորեքշաբթի 30 քմ մակերեսով ավտոտնակ է այրվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից։
Եվս մեկ հրդեհ է բռնկվել չորեքշաբթի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, ինչի հետևանքով այրվել է հացատան՝ 4 քմ մակերեսով տանիքը և այնտեղ պահեստավորած 100 հակ ծղոտը։-0-