2009 թ.-ը կհայտարարվի «Հայերն առանց ծխախոտի» տարի. սփյուռքի նախարար

26.12.2008, 19:25
2009 թ.-ը կհայտարարվի «Հայերն առանց ծխախոտի» տարի. սփյուռքի նախարար
2009 թ.-ը կհայտարարվի «Հայերն առանց ծխախոտի» տարի. սփյուռքի նախարար

 2009 թ.-ը կհայտարարվի «Հայերն առանց ծխախոտի» տարի, հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Սփյուռքի նախարարությունը 2009 թ.-ը հայտարարել է «Հայերն առանց ծխախոտի» տարի, և այդ հայտարարությանն արձագանքել են սփյուռքի շատ կազմակերպություններ։ Այդ շարժումը մենք ուզում ենք տարածել ամբողջ սփյուռքում և, իհարկե, Հայաստանի ողջ տարածքում»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։  

Հակոբյանի կարծիքով, ոչ առողջ ապրելակերպը Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերի ամենամեծ խնդիրներից մեկն է։

«Ես ծխելու դեմ պայքար եմ մղում 1983 թ.-ից ի վեր և միշտ ասում եմ, որ «պետք է ծխախոտից ազատվել ավելի շուտ, քան այն կազատվի քեզանից»,- ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով, Հայաստանում ծխելու դեմ պայքարն անհրաժեշտ է սկսել «լայնածավալ բացատրական արշավից», որի շրջանակներում մասնագետներն ու բժիշկները պարտավոր կլինեն բացատրել մարդկանց, թե ինչ հետևանքներ են նրանց  սպասում ոչ առողջ ապրաելակերպի և ծխելու դեպքում։  

«Ծխախոտի ծուխը 4000 տարր է պարունակում, որոնք ազդում են մարդու օրգանիզմի վրա և կարող են ուռուցքային ու սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ դառնալ։ Անհրաժեշտ է սա բացատրել մարդկանց և այս գործունեության շրջանակներում ոտքի հանել սփյուռքի կազմակերպություններին»,- ասաց Սփյուռքի նախարարը։

Հակոբյանի խոսքերով, Արևմուտքն արդեն հրաժարվում է ծխախոտից, և ծխախոտով մարդն արևմուտքում արդեն «վատ տոնի նշան է»։ Սակայն շատ արևելյան երկրներում և, մասնավորապես, Հայաստանում առաջվա նման մեծ է ծխողների թիվը։

Ծխելու դեմ պայքարի գործում Հակոբյանը մեծ դեր է տալիս չծխող քաղաքացիներին, որոնք ստիպված են լինում «պասիվ ծխողներ» դառնալ, և նրանց առողջությանը վնաս է հասցվում։  

Առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսը ծխում է, ընդ որում ծխողների շուրջ 60 տոկոսն իրենց ընտանիքների կերակրողն են։ --0--