ՀՀ կառավարությունը հաստատել է երկրի բուհերի 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
ՀՀ կառավարությունը հաստատել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2009-2010 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։
Կառավարության որոշումն ընդունվել է «Կրթության մասին» օրենքի համաձայն և վերաբերում է ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև միջպետական համաձայնագրերով հիմնադրված և պետության մասնակցությամբ հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություններին։
Կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն, 2009 թ.-ին քսան նոր մասնագիտություն է ներդրվելու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ), ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում, Գորիսի պետական համալսարանում:-0-

