Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Սոչիի մանկապատանեկան մրցաշարի առաջատարն է

06.11.2008, 15:47
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Սոչիի մանկապատանեկան մրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս միանգամից երկու՝ 1993 և 1995թ. ծնվածների թիմերով, առաջատարի դիրքում է Սոչիում անցկացվող «Կուբանի գավաթ 2008» մանկապատանեկան մրցաշարի երեք մրցութային օրերի արդյունքներով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին մրցաշարի մամուլի ծառայությունից։

1993թ. ծնված հայ ֆուտբլիստներն իրենց ենթախմբում 3։0 հաշվով հաղթանակ տարան Գրոզնիի «Թերեկի» նկատմամբ։ Երկրորդ հաղթանակը 1։0 հաշվով հայ մարզիկները տարան «ՍԴՅՈՒՇՈՐ» (Իժևսկ) թիմի նկատմամբ։

Իրենց հերթին 1995թ. ծնված ֆուտբոլիստները երեք հաղթանակ տարան և իրենց ենթախմբում գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստները 5։1 հաշվով հաղթանակ տարան «ՍԴՅՈՒՇՈՐ» (Սանտ Պետերբուրգ) խմբի նկատմամաբ, ինչպես նաև հաղթեցին «Պատանի ֆուտբոլիստների պատրաստման կենտրոնի» (Կրասնոդար) հետ և «ՍԴՅՈՒՇՈՐ» (Ազով) թիմերի հետ հանդիպումներում համապատասխանաբար 1։0 և 4։0 հաշիվներով։

Բացարձակ առաջատարները կորոշվեն նոյեմբերի 8-ին։ Որոշիչ հանդիպումներում հայ ֆուտբոլիստները կխաղան «Մոսկվա» (Մոսկվա) և «Ալանիա» (Վլադիկավկազ) ակումբների հակառակորդների հետ։

«Կուբանի գավաթ 2008» միջազգային մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է ամեն տարի Սոչի քաղաքում դպրոցական աշնանային արձակուրդների ժամանակ։

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշորագույն մրցույթին մասնակցում է ավելի քան 70 մանկապատանեկան թիմ։

Մրցաշարի կազմակերպիչն է Սոչի քաղաքի Մանկապատանեկան ֆուտբոլային լիգան։ -0-