«Զվաթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին գերազանցել է 1 միլիոնը

15.10.2008, 17:26
«Զվաթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին գերազանցել է 1 միլիոնը
«Զվաթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին գերազանցել է 1 միլիոնը

Երևանի «Զվաթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորափոխադրումների ծավալը 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1 106 812 մարդ է կազմել, ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

2008 թ.-ի առաջին ինն ամսում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել 512 640 մարդ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 486 279 մարդու համեմատությամբ։

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում մեկնողների թիվը 594 172 մարդ է կազմել՝ 2007 թվականի նույն ժամանակահատվածի 542 995-ի համեմատ։ 

Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայնով երկիր է ներկրվել 4764 տոննա և արտահանվել է 3323 տոննա բեռ՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 4063 և 2656 տոննաների համեմատ։   

2008-ի առաջին 9 ամսում «Զվարթնոցում» թռիչքների և վայրէջքների թիվը 6550 է կազմել՝ 2007 թ.-ի նույն ժամանակահատվածի 5845-ի համեմատ։ 

Ընդ որում, համաձայն ՔԱԳՎ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում «Շիրակ» պահուստային օդանավակայնով (Գյումրի քաղաք) ուղևորափոխադրումների թիվը 18594 մարդ է կազմել (11253 մեկնող, 7341 ժամանող), թռիչքների և վայրէջքների թիվը 117 է կազմել՝ 2007 թ.-ի 9 ամիսների 136-ի համեմատ։ --0--