ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին

07.10.2008, 12:03
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի հանրապետության վարչապետ Իգոր Չուդինովին՝ հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, երեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի Իգոր Վիտալևիչ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Ղրղզստանի հանրապետությունում  տեղի ունեցած երկրաշարժի  կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Խորապես  վշտացած լինելով կատարվածի կապակցությամբ՝ խնդրում եմ  մեր  ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,- մեջբերեցին վարչապետի խոսքերը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։-0-