Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը պետք է միշտ լինի հայկական դիվանագիտության զինանոցում. ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար

01.10.2008, 16:40
Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը պետք է միշտ լինի հայկական դիվանագիտության զինանոցում. ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար
Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը պետք է միշտ լինի հայկական դիվանագիտության զինանոցում. ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը պետք է միշտ հայկական դիվանագիտության զինանոցում մնա։  

«Մենք պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնենք այդ մասին միջազգային հանրությանը և  հատկապես Ադրբեջանին, բայց դիվանագիտական զինանոցի այդ զենքն անհրաժեշտ է գործածել ճիշտ պահի։ Կարծում եմ, որ առայժմ, անկախ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի դեպքերից, Լեռնային Ղարաբաղի համար այդ պահը դեռ չի եկել»,- չորեքշաբթի Օսկանյանն ասաց լրագրողներին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-