Երևանում ավարտվեց Կիբեռսպորտի Հայաստանի 3-րդ առաջնությունը

22.09.2008, 17:44
Երևանում ավարտվեց Կիբեռսպորտի Հայաստանի 3-րդ առաջնությունը
Երևանում ավարտվեց Կիբեռսպորտի Հայաստանի 3-րդ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի Երևանում ամփոփվեցին Կիբեռսպորտի Հայաստանի 3-րդ առաջնության արդյունքները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կիբեռսպորտի Հայաստանի ազգային լիգայում։

Մրցույթը միաժամանակ հանդիսանում էր կիբեռսպորտի ամենանշանակալից միջազգային մրցումներից մեկի՝ World Cyber Games (WCG)` Կիբեռսպորտի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար:

Հայաստանի առաջնությունն անցկացվում էր չորս խաղով. FIFA 08; WarCraft: The Frozen Throne; Counter Strike 1,6 и WarCraft3: DotA։

WarCraft3: The Frozen Throne խաղի հաղթող դարձավ Էդուարդ Պետրոսյանը, իսկ

FIFA 08 մարզաձեւում իրեն հավասարը չուներ Դավիթ Քոչարյանը, որն, ի դեպ հաղթել էր նաև նախորդ տարվա Հայաստանի առաջնությունում:

Counter Strike 1,6 խաղի հաղթող դարձավ 3M թիմը, իսկ WarCraft3: DotA խաղում ուժեղագույնը F*U* թիմն էր:--0--