Հայաստանում մինչ այժմ գործնական ընդդիմություն չի ձևավորվել. պատգամավոր

Հայաստանում մինչ օրս գործնական ընդդիմություն չի ձևավորվել, որը պետք է տեղ զբաղեցնի ժողովրդավարական երկրում, կարծում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Ես ցավով պետք է նշեմ, որ ընդդիմությունը, որը պետք է լինի ժողովրդավարական երկրում, Հայաստանում դեռ չի ձևավորվել։ Այսօրվա դրությամբ, մենք ընդամենը հետընտրական գործընթացների ականատեսն ենք»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց նա։
Ընդ որում, Սահակյանը նշեց, որ մոտ ժամանակներս ընդդիմություն կձևավորվի, որն ավելի կառուցողական կլինի և ոչ միայն կհամագործակցի իշխանությունների հետ, այլև կիրականցնի սեփական ծրագրերը։ Սակայն, պատգամավորի կարծիքով, դրա համար անհրաժեշտ կլինի քաղաքապես ակտիվ պայմաններ ստեղծել։
«Ես կարծում եմ, որ Հայաստանում ուժեղ, կառուցողական ընդդիմության անհրաժեշտություն կա։ Որքան էլ մենք ինքներս մեզ քննադատաբար մոտենանք, միևնույնն է՝ չենք կարող փոխարինել ընդդիմության քննադատությունը»,- ասաց նա։