Հայաստանի տնտեսական կառուցվածքի հարցը հասարակական քննարկման կարիք ունի. վարչապետ

25.07.2008, 19:23
Հայաստանի տնտեսական կառուցվածքի հարցը հասարակական քննարկման կարիք ունի. վարչապետ
Հայաստանի տնտեսական կառուցվածքի հարցը հասարակական քննարկման կարիք ունի. վարչապետ

ՀՀ տնտեսական կառուցվածքի հարցը հասարակական քննարկման կարիք ունի, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝  Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» նախագծի քննարկման ժամանակ։

«Տնտեսության կառուցվածքը, առաջնահերթությունները, ներդրումների համար ստեղծված մեխանիզմները, պետության մասնակցությունը և այլ հարցեր հասարակական քննարկման կարիք ունեն»,- ասաց Սարգսյանն ուրբաթ՝ գործարար հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ 

Հաշվի  առնելով, որ տվյալ խնդիրների պարզաբանման անհրաժեշտությունը բիզնեսում զգալի է՝ վարչապետն առաջարկեց առանձին քննարկումներ կազմակերպել, որոնց ընթացքում կառավարությունը կշարադրի այդ հարցերի շուրջ իր տեսակետները:  

«Կառավարությունն իր մոտեցումները կմշակի և կներկայացնի հանրության դատին՝ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար»,- ասաց Սարգսյանը։ --0--