Հայաստանի հարավում ուժեղ քամու հետևանքով վնասվել է մոտ 50 տուն, դրանց մեծ մասը հոսանքազրկված է

15.07.2008, 15:11
Հայաստանի հարավում ուժեղ քամու հետևանքով վնասվել է մոտ 50 տուն, դրանց մեծ մասը հոսանքազրկված է

Արագածոտնի մարզի երեք գյուղերում 25-30 մ/վրկ. արագությամբ ուժեղ քամու և կարկտի հետևանքով վնասվել են սեփական տների տանիքները, տեղեկացնում է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Վնասվել են Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Արտենի և Գյալթո գյուղական համայնքների տները։ Էլեկտրական լարերի վնասվելու հետևանքով Արտենի և Կարմրաշեն գյուղերը հոսանքազրկվել են», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։-0-