Հայաստանի զարգացման գրավականը իշխանությունների և հասարակության երկխոսությունն է. պատգամավոր

19.06.2008, 16:08
Հայաստանի զարգացման գրավականը իշխանությունների և հասարակության երկխոսությունն է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ է իշխանությունների և հասարակության արդյունավետ երկխոսություն, ասաց իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը։

«Ուժեղ իշխանության և թույլ հասարակության մոդելն արդեն չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի զարգացման համար։ 2008 թվականից ի վեր երկրում սկսվել են զարգացման նոր մոդելի որոնումները և դրա ներդրման ուղիները»,-ասաց Աշոտյանը լրագրողներին հինգշաբթի, Մամուլի ազգային ակումբում։

Նրա խոսքով, այս նոր մոդելի հիմքում հետևյալն է՝ աջակցել հասարակական ինստիտուտների կայացմանը՝ պահպանելով և բարեփոխելով ուժեղ պետական ինստիտուտները։

Պատգամավորն ընդգծեց, որ հայկական պետականության նոր փուլում չի կարող լինել միայն ուժեղ պետություն, պետք է լինի նաև ուժեղ հասարակություն։

Հասարակությունը և ընդդիմությունը, նրա խոսքով, պետք է իրականացնեն իշխանություններին վերահսկելու իրենց առաքելությունը, ինչով վերջիններս կօգնեն աշխատել լիարժեք և բարեփոխումների գործընթացը դուրս բերել նոր մակարդակի վրա։

«Հայաստանում, ցավոք, շատ խնդիրներ կան հասարակական կարգի գործունեության հետ։ Բայց այն, ինչ այսօր առաջարկում է ընդդիմությունը, շատ ավելի վատն է, քան այն ոլորուն ճանապարհը, որով գնում են իշխանությունները»,- ասաց Աշոտյանը։--0—