Հայտնի ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի 100-ամյակը նշելու համար հատկացվել է 27,8 հազար ԱՄՆ դոլար
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի 8,5 միլիոն դրամ (մոտ 27,8 հազար դոլար) է հատկացրել խորհրդային ականավոր գիտնական, Հայաստանում ֆիզիկական գիտության հիմնադիր, ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի 100-ամյա հոբելյանը նշելու համար։ Հոբելյանական միջոցառումները կանցկացվեն հուլիսի 7-10-ը։
Ինչպես հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, միջոցները կուղղվեն Գիտությունների ազգային ակադեմիա, որը կզբաղվի տոնական միջոցառումների կազմակերպման գործով
Արտեմ Ալիխանյանը (1908-1978թթ.) ականավոր ֆիզիկոս է, ԽՍՀՄ ԳԱԱ թղթակից -անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։ 1931թ. ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1943-1973թթ. եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը։
Ալիխանյանն առաջինն է որոշել տիեզերական ժառագայթներում նոր տարրական մասնիկների առկայությունը (1946թ.), Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում ատոմային ֆիզիկայի ամբիոն է հիմնադրել, Նոր Ամբերդում (Հայաստան, Արագած)՝ Տեսական և փորձարարական ֆիզիկայի միջազգային դպրոց (1958թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր է (1970թ)։-0-