Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թթ. ռազմավարությունը

19.06.2008, 14:45
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թթ. ռազմավարությունը
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թթ. ռազմավարությունը

Հինգշաբթի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման հնգամյա ռազմավարությունը։

«Ռազմավարությունը սահմանում է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ 2008-2013 թթ.-ին առողջապահության առաջնային պահպանման բնագավառի զարգացման ուղղությամբ։ Փաստաթուղթը 2003-2008 թթ. համար ավելի վաղ ընդունված նմանատիպ փաստաթղթի շարունակությունն է», - տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Նրա խոսքերով, անցած տարիների փորձն ապացուցում է, որ առողջապահության առաջնային օղակի զարգացումը հնարավորություն է տալիս արդիականացնել և ապահովել բուժօգնության մատչելիությունը՝ նման կերպ հետևելով սոցիալական արդարության և հավասարության սկզբունքներին։

Ինչպես նշեց նախարարը, 2006 թ.-ին ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը դարձել է անվճար, երկրի մարզերում վերանորոգվել և վերակառուցվել են հինգ պոլիկլինիկաներ, 102 ամբուլատորիաներ և 188 բուժական-մանկաբարձական կետեր, առաջնային օղակի բոլոր բժշկական հաստատրություններն ապահոված են անհրաժեշտ բուժտեխնիկայով։

«Այս տարիների ընթացքում ավելի քան 700 բժիշկ և նույնքան բուքույր վերապատրաստում են անցել՝ ստանալով ընտանեկան բժիշկի որակավորում։ Նաև որոշակի քայլեր են ձեռնարկվել՝ բուժսպասարկման որակը և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը բարձրացնելու նպատակով», - ասաց Քուշյանը։

Միաժամանակ ռազմավարության մեջ նշվում է, որ չնայած գրանցած հաջողություններին, առողջության առաջնային պահպանման բնագավառը բարեփոխումների շարունակության կարիք ունի, մասնավորապես, քաղաքի համայնքներում ընտանեկան բժշկության ամբողջական ներդրման։

Ռազմավարության մեջ հնգամյա կտրվածքով բարեփոխման հիմնական ուղղվածություններն են, մասնավորապես, առողջապահության առաջնային օղակում բուժսպասարկման որակի բարձրացումը, ընտանեկան բժշկության բնագավառում ստացված հմտությունների կիրառման համար բարենպաստ պայմանների ստեղծումը։-0-