«Արևիկ» մանկական երգի մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևանում՝ հունիսի 11-12-ը

09.06.2008, 15:26
«Արևիկ» մանկական երգի մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևանում՝ հունիսի 11-12-ը

«Արևիկ» մանկական երգի ամենամյա մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևանում՝ հունիսի 11-12-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը։

«Մրցույթը մի քանի նպատակ է հետապնդում՝ առաջին հերթին երեխաների համար երգերի ստեղծումy, ինչպես նաև այդ գործընթացին հայ կոմպոզիտորների և երգահանների ներգրավումը», - ասաց Դուրգարյանը։

Նա ավելացրեց, որ մրցույթն անցկացվում է արդեն յոթերորդ անգամ և այս ընթացքում արդեն ձևավորվել են մի շարք ավանդույթներ։ «Հատուկ փառատոնի մասնակիցների համար գրված երգերը միշտ կատարում է Հանրային հեռուստառադիոնընկերության «Արևիկ» համույթը», - ասաց նա։

Դուրգարյանի խոսքերով, հունիսի 11-ին համույթի կատարմամբ կհնչեն նախնական ընտրություն անցած 23 մանկական երգեր, իսկ հունիսի 12-ին տեղի կունենա հաղթող-երգերի հեղինակներին մրցանակների հանձնման արարողությունը և գալա-համերգը։

Մրցույթի ժյուրիի կազմում են հայտնի գրողներ, կոմպոզիտորներ, ինչպես նաև արվեստի գործիչներ։

 «Արևիկ» մանկական երգի մրցույթ-փառատոնն անցկացվում է մշակութային միջոցառումների իրականացման պետական ծրագրի շրջանակներում։-0-